Մբապեն կրկնել է Ռոնալդոյի նվաճումը Ռեալում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մադրիդյան ակումբի կազմում իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպել: Դա նրան հաջողվել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ խաղում (3:0):
Ինչպես հայտնում է OptaJose-ն X սոցիալական ցանցում՝ Մբապեն Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ չորրորդն է առաջին հեթ-տրիկը ձևակերպելու արագության առումով: Դրան հասնելու համար ֆրանսիացի հարձակվողից պահանջվել է 19 հանդիպում։ Նույնքան հանդիպում է պահանջվել բրազիլացի Ռոնալդոյից, որպեսզի իր առաջին հեթ-տրիկը գրանցի Մադրիդի «Ռեալի» կազմում Իսպանիայի առաջնությունում։
Իրենց առաջին հեթ-տրիկը ավելի արագ գրանցել են միայն Էմանուել Ադեբայորը (14 խաղ), Գարեթ Բեյլը (9) և Ռուդ վան Նիստելռոյը (2), փոխանցում է Armsport-ը։