Էլեկտրոնային ստորագրության տարեկան 3000 դրամ վճարը կչեղարկվի. Արսեն Թորոսյան
Էլեկտրոնային ստորագրության տարեկան 3000 դրամ վճարը կչեղարկվի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Մինչև 2025 թվականի մայիսի 1–ը Հայաստանի բոլոր աշխատող քաղաքացիները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Դրա համար պարտադիր պայման է էլեկտրոնային ստորագրության ակտիվացումը՝ պատշաճ նույնականացում անցնելու նպատակով։ Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան վճարը 3000 դրամ է։