Բժիշկը նշել է առավոտյան ջուր խմելու չորս կարևոր պատճառ
Առավոտյան մեկ բաժակ ջուր խմելը պետք է դառնա ձեր ապրելակերպի մի մասը, ասում է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա նշել է առավոտյան ջուր խմելու չորս կարևոր պատճառ:
Ուրազակովան պնդում է, որ եթե ամեն առավոտ արթնանալուց հետո ջուր խմեք, նյութափոխանակությունն ավելի կակտիվանա։
«Քնի ժամանակ օրգանիզմը շարունակում է աշխատել։ Դուք կորցնում եք հեղուկ շնչառության և քրտնարտադրության միջոցով: Առավոտյան մեկ բաժակ ջուրն օգնում է լրացնել հեղուկի այս կորուստը և վերականգնել ջրային հավասարակշռությունը»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ ընդգծել է գաստրոէնտերոլոգը։
Նաև, ըստ Ուրազակովայի, առավոտյան ջուր խմել կարևոր է մաշկի համար։ Դա կանխում է կնճիռների վաղաժամ առաջացումը։ Վերջապես, այս սովորությունը նպաստում է ընդհանուր ինքնազգոցության լավացմանը, եզրափակել է բժիշկը: