Խաղին շատ էինք կարոտել․ Սպերցյանը՝ Չենդուի հետ խաղի մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Матч ТВ-ի եթերում ամփոփել է Աբու Դաբիում (ԱՄԷ) անցկացված ձմեռային հավաքի ընթացքում չինական «Չենդուի» հետ ընկերական հանդիպման արդյունքները։ Հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով։
«Խաղին շատ էինք կարոտել, արձակուրդը բավականին երկար էր։ Լավ անցանք առաջին հավաքը, լավ աշխատեցինք ծանրաբեռնվածության պայմաններում։ Մրցակիցն ուժեղ էր, սպասում էինք նման դիմադրության։ Դժվար էր, շատ հույզեր կային։ Գոլ բաց թողնելուց հետո սկսեցինք խաղալ մեր ֆուտբոլը և ստեղծեցինք պահեր։ Հավաքների ընթացքում ամեն ինչ անում ենք առավելագույնով՝ մրցաշրջանին պատրաստվելու համար»,- Armsport-ի փոխանցմամբ՝ նշել է հայ ֆուտբոլիստը։
18 տուրից հետո «Կրասնոդարը» 39 միավորով գլխավորում է ՄԻՐ ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև «Զենիթը», սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Երրորդ տեղում «Սպարտակն» է (37 միավոր):