«BMW»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 3 վիրավոր
Հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 2-րդ փողոցում՝ դեպի ՋԷԿ-ի ճանապարհ տանող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հոպիտալացվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Վիկտոր Ա.-ն է, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: