Ապօրինի ներգաղթյալների վտարումը սկսվել է ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում անօրինական միգրացիային վերջ տալու՝ Դոնալդ Թրամփի խոստման ֆոնին սահմանային անվտանգության ղեկավար Թոմաս Հոմանը հայտնել է, որ Միացյալ Նահանգներից ամեն օր ռազմական ինքնաթիռներով անօրինական ներգաղթյալները կվտարվեն երկրից։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գվատեմալա է տեղափոխվել անօրինական միգրանտների առաջին խումբը: Մեքսիկայի հետ սահմանին էլ կուտակումներ են:
Ամերիկյան ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ տարբեր քաղաքներում տասնյակ անօրինական ներգաղթյալներ են ձերբակալվել:
Թրամփի խոսնակը X-ի միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել՝ ինչպես են մարդկանց ուղեկցում դեպի ռազմական ինքնաթիռ: «Եթե Միացյալ Նահանգներում եք ոչ օրինական ճանապարհով, ապա կբախվեք լուրջ հետևանքների»,- գրել է Քերոլայն Լևիտը: