Երևանում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե պատին. վարորդը տեղում մահացել է
Հունվարի 25-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտա-Վերֆելի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բետոնե պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. պարզվում է մահացած վարորդի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: