Սրտաբանը խոսել է առավոտյան սուրճի օգտակարության մասին
Սուրճ խմելու ժամանակը կարևոր է օրգանիզմի վրա ազդեցղության առումով։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին խոսել է սրտաբան Աուրելիո Ռոխասը:
Սրտաբանը նշել է, որ սուրճը վատ համբավ ունի առողջ ապրելակերպի հետևորդների շրջանում, քանի որ ըմպելիքի օգուտների և վնասների մասին գիտական հետազոտությունները հաճախ սխալ են մեկնաբանվում։ Ըստ նրա՝ ոչ թե կոֆեինն է իրականում վնասում առողջությունը, այլ դրա չարաշահումը։
Ռոխասը համոզված է, որ սուրճի ազդեցությունը կախված է դրա օգտագործման ժամանակից․ այն առավելագույն օգտակար ազդեցություն է ունենում առավոտյան։
Սրտաբանի խոսքերով՝ օրվա առաջին կեսին ըմպելիքը բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, նվազեցնում է շաքարախտի առաջացման վտանգը և օգնում է ավելի լավ վերահսկել քաշը։ Օրվա երեկոյան ժամերին կոֆեինը խորհուրդ չի տրվում, կարծում է Ռոխասը, քանի որ այն կարող է խաթարել ցիրկադային ռիթմերը և դրանով իսկ չեզոքացնել օգուտները: