Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի: Հայ ֆուտբոլիստն այսուհետ հանդես կգա հունգարական «Պուշկաշ ակադեմիա»-ում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հարությունյանի պայմանագիրը նոր ակումբի հետ մինչև 2028 թվականի հունիսի 30-ն է: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
Գեորգի Հարությունյանը ռուսական «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է և հիմնական թիմի կազմում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 20 խաղի` դառնալով 1 գոլի հեղինակ:
«Պուշկաշ ակադեմիա»-ն Հունգարիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է: