Ադրբեջանը փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը. պատգամավոր
Ադրբեջանը «սահմանազատման» իր պլանները Հայաստանի «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը` դրանց տեղակայելու ՀՀ այն հատվածներում, որոնք իր համար ռազմավարական նշանակություն ունեն, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նաև ընդգծել է՝ այդ շրջանները գաղտնիք չեն և ադրբեջանցիները պարբերաբար հիշեցումներ են անում` Գեղարքունիքի ու Սյունիքի մարզեր․
«Գեղարքունիքի մարզը նրանց համար խիստ կարևորություն ունի Սևանի լճի ռազմավարական նշանակության տեսանկյունից, իսկ Սյունիքը` Նախիջևանի ու Թուրքիայի միջև կապի, իսկ հետագայում դրա նկատմամբ ամբողջական վերահսկողության տեսանկյունից»:
Պատգամավորի դիտարկմամբ, սահմանազատման թեման որպես այդպիսին բարդ խնդիր է և դրա էլեմենտները հիմնական մասով մատչելի չեն հանրային ընկալման տեսանկյունից ու այդ հանգամանքը փաշինյանական իշխանությունը լավագույնս օգտագործում է` երկրին սպասվող սպառնալիքները քողարկելու կամ դրա բնույթն ակնհայտ խեղաթյուրելու տեսանկյունից: