Կցանկանայի որպես մրցակից տեսնել Ծառուկյանին․ Իսլամ Մախաչևի գլխավոր մարզիչ
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի գլխավոր մարզիչ Խավիեր Մենդեսը նշել է իրենց հնարավոր մրցակիցներին հաջորդ տիտղոսի պաշտպանության համար։
«Ես ցավում եմ Ծառուկյանի համար, որովհետև նա ամբողջովին արժանի էր տիտղոսի համար մենամարտելու իրավունքին։ Հուսով եմ՝ վերականգնումից հետո UFC-ն նրան այդ հնարավորությունը կտա։
Եթե մեր առաջիկա մրցակիցը չլինի Ծառուկյանը, կցանկանայի որպես մրցակից տեսնել Ջասթին Գեյթժիին։ Նրանք դեռ չեն հանդիպել օկտագոնում»,-Armsport-ի փոխանցմամբ՝ նշել է Մենդեսը Submission Radio-ին տված հարցազրույցի ժամանակ։