Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։
Վան Ին Ռուբիոյի հետ զրույցում հայտարարել է, որ Պեկինը երբեք թույլ չի տա Թայվանի անջատումը։
Նշվում է, որ զրույցը կայացել է ամերիկյան կողմի հարցմամբ: