Արման Ծառուկյանը բացահայտել է՝ որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից առաջ։
«Վերջին հավաքի ժամանակ թիմս բաղկացած էր 15 հոգուց՝ 4 մարզիչ և 11 սպարինգ գործընկեր: Երկու շաբաթն ինձ համար արժեցել է 20 հազար դոլար, մեկ ամիսը՝ 40 հազար դոլար։ Գումարած թռիչքները, մարզիչների աշխատավարձը մոտ 15-16 հազար դոլար»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Ծառուկյանը JAXXON Podcast-ին տված հարցազրույցում։
Հիշեցենք, որ նախորդ շաբաթ Ծառուկյանն ու Մախաչևը պետք է մենամարտեին UFC-ի չեմպիոնական գոտու համար, սակայն Արմանը մեջքի վնասվածքի պատճառով դուրս եկավ պայքարից։