Հոռոմի խաչմերուկում վթարի հետևանքով 2 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են. մանրամասներ
Հայտնել էինք, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 105-րդ կիլոմետրում։ Բախվել են «Toyota Land Cruiser» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։
Oragir.News-ի տեղեկություններով՝ կան 2 վիրավորներ։ Նրանք տեղափոխվել են Գյումրու ԲԿ։
«Տարբեր մարմնական վնասվածքներ ստացած երկու քաղաքացի` 1972 թվականին ծնված Ռ․ Մ․-ն և 1985 թվականին ծնված Կ․ Մ․-ն տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։
Տուժածներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,-Oragir.News-ին փոխանցեցին Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Toyota»-ի Երևանի բնակիչ 53-ամյա Ռոբերտ Մուկուչյանն է, ով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրն է և աշխատում է նոտար, իսկ «Nissan Rogue»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Կորյուն Մկրտչյանը։