Ցավը մնում է. Արսեն Զախարյան
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը դեռ ցավեր ունի և կարող է բաց թողնել մի քանի հանդիպում։
«Նա դեռ ցավեր ունի և դեռ չի աշխատում թիմի հետ: Նա կարող է բաց թողնել ևս մի քանի հանդիպում, ամեն ինչ կախված կլինի նրա մարզավիճակից»,- Armsport-ի փոխանցմամբ՝ «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության անանուն ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ»-ը:
Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել «Դինամոյից» 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանում Զախարյանը վնասվածքների պատճառով չի խաղացել իսպանական ակումբում։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: