Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությունն ուղարկվել է հսկող դատախազի հաստատմանը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն) առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Մասնավորապես, ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքն առաջացրել է ծանր հետևանքներ: