Քննարկվել են համագործակցության ուղղություններն ու հեռանկարները. ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ դեսպանին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում։
Արփինե Սարգսյանը, ողջունելով հյուրին, կարևորել է երկկողմ սերտ համագործակցությունը, որը զարգացման լայն հեռանկարներ ունի՝ ընդգրկելով մի շարք ուղղություններ։
Կողմերն անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովին (COP17) վերաբերող հարցերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծառայություններում կանանց ներգրավվածության, հանրային անվտանգության ամրապնդման, միգրացիայի ոլորտում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև ոստիկանության ոլորտում նոր ստանդարտների ներդրման ուղղությամբ փորձի փոխանակման հարցեր։