Նար-Դոսի փողոցում «BMW»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ)
Հունվարի 24-ին Երևանի պարեկները տեղեկություն են ստացել, որ նախորդ օրը մայրաքաղաքի Նար-Դոսի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել է, այսպես կոչված՝ դրիֆթ։
Իրավապահները ճշտվել են վարորդի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նույն օրը, ժամը 12-ին, 29-ամյա երիտասարդը Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին։