Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը թալանողը լքել է երկիրը և զանգել իրավապահներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ–ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առանձնատունը թալանող անձը դեպքից հետո լքել է Հայաստանը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ Հայաստանը լքելուց հետո կապ է հաստատել իրավապաների հետ ու հայտնել, որ ինքն է թալանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը:
Այս հանգամանքը խիստ իրարանցում է առաջացրել իրավապահ համակարգում, թե ինչպես է ստացվում, որ վարչապետի աներձագի տունը թալանողը հերիք չէ լքում է երկիրը, մի բան էլ զանգահարում իրավապահներին ու հայտնում, որ ինքն է արել հանցագործությունը:
Քննության շահերից ելնելով ենթադրյալ հանցագործի տվյալներն այս պահին չենք հրապարակում:
ՆԳՆ-ից ArmLur.am-ին հայտնեցին․ «Այս պահին իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Նախաձեռնված է քրեական վարույթ։ Այս պահին մեկնաբանություն տալ չենք կարող»։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշել էր, որ հանցագործները իրենց հասցրել են 7-8 մլն դրամի վնաս։ Տարել են գումար, ոսկյա շղթաներ և ժամացույց։
Մանրամասները՝ տեսանյութում։