Փողոցում մարդիկ ինձ ասում էին՝ մնա. Արաուխոն՝ Բարսելոնայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին
«Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն կիսվել է իր հույզերով՝ կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո։
«Ես շատ շնորհակալ եմ այս տարիների համար, միշտ նկատել եմ ջերմություն։ Փողոցում մարդիկ ինձ ասում էին` մնա, մնա, և դա զարմանալի էր: Մարզադաշտում, երբ ուրուգվայցիները բղավում են, վարակիչ է։ Ես երջանիկ եմ, քանի որ դա նշանակում է, որ աշխատանքը լավ է արվում, և հուսով եմ, որ առջևում շատ ուրախություններ կլինեն», —Armsport-ի փոխանցմամբ՝ Արաուխոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականի օգոստոսից։ «Բարսելոնան» նրա համար ուրուգվայական «Բոստոն Ռիվեր»-ին վճարել է 4,7 միլիոն եվրո: Երեկ «Բարսելոնան» հայտարարել է պաշտպանի հետ պայմանագիրը մինչև 2031 թվականի ամառ երկարաձգելու մասին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Արաուխոն ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր «Յուվենտուսին»: Հաղորդվում է, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Արաուխոյին համոզել է մնալ: