Նոր նշանակում՝ քննչական կոմիտեում
Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
ՔԿ-ն ներկայացրել է վերջինիս կենսագրությունը:
Արմեն Մացակի Գևորգյանի կենսագրությունը
Ծնվել է 1985թ. փետրվարի 07-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2025թ. հունվարի 23-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
2024-2025թթ. - ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ,
2021-2024թթ. - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,
2020-2021թթ. - ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ,
V-VII.2020թթ - ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
2018-2020թթ - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ,
2014-2018թթ - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,
2010-2014թթ - ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հինգերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,
VI-XI.2009թթ. - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի իրավաբան-փորձագետ,
2005-2007թթ. - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի իրավախորհրդատու:
Կրթություն
2007թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Պարգևներ
Պարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա