Սառցալեզվակներ, թուլացած երկաթբետոնե կառուցատարրեր. օգնության են հասել փրկարարները
Հունվարի 17-24-ը ՆԳՆ ՓԾ Երևանի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել սառցալեզվակների, երկաթբետոնե կառուցատարրերի թուլացման, տանիքի ճաղավանդակից մի հատվածի կախված լինելու և քարերի թուլացման վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան և Գյումրի քաղաքներում:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած փրկարարները հեռացրել են սառցելեզվակները, ապամոնտաժել բետոնե կառուցատարրերը, իրականացրել ճաղավանդակի ամրացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։