Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումների. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մարտ ամիսը Գյումրիի համար վճռորոշ է լինելու։ Գյումրեցիները լուրջ մտավախություն ունեն, որ արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումների, որի հետեւանքները առաջին անգամ չէ, որ գյումրեցիները «ճաշակում են»։
Մասնավորապես` վերջիններիս անհանգստացնում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մասնակցությունը, որոնցից յուրաքանչյուրը պատրաստվում է անողոք ու անզիջում պայքարի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: