Ծանուցում չեմ ստացել․ Վահրամ Սահակյանը հերքում է, թե իրեն մեղադրանք է առաջադրվել
«Այդ մասին չեմ ուզում խոսել, քանի որ դա դեռ հաստատ չէ: Ինձ որևէ նամակ, ծանուցում չի եկել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վահրամ Սահակյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական վարույթին։
Նշենք, որ դերասան, թատերագիր Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որն իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։
Հավելենք, որ Քննչական կոմիտեից չեն մանրամասնում, թե Սահակյանի կոնկրետ որ արտահայտության մասին է խոսքը: