Գիտնականների պնդմամբ խմձորը նվազեցնում է ինֆարկտի վտանգը
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ խնձորը մրգերի շարքում առանձնանում է իր օգտակար հատկություններով: Այն նվազեցնում է ինֆարկտը: Այս մասին հայտնում է novayagazeta-ug.ru-ն:
Խնձորը պարունակում է մեծ թվով վիտամիններ և միկրոէլեմենտներ, որոնք դրական ազդեցություն են ունենում մարսողական համակարգի, ինչպես նաև արյան շրջանառության համար:
Գիտնականների պնդմամբ այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն սրտի հետ պետք է խնձորի բնական հյութը ներառեն իրենց ամենօրյա սննդակարգի մեջ: Այսպիսի եզրահանգման եկել են Օքսֆորդի համալսարանի գիտնականների խումբ:
Ըստ նրանց` առավել լավ կլինի, եթե խնձորի հյութն ըմպեն առանց շաքարավազի և ջրի հավելման, որպեսզի այն լինի առավել բնական և առավել շատ օգուտ տա: