Անհետ կորած համարվող 22 զինծառայողի ընտանիքներին 300 հազար դրամ աջակցության տրամադրումը երկարաձգվել է
22 անհետ կորած համարվող զինծառայողի ընտանիքների 300 հազար դրամ աջակցության տրամադրման գործընթացը երկարաձգվել է մինչև 2025 թվականի հունվար ամիսը ներառյալ:
Որոշումն ընդունվել է Կառավարության հունվարի 23-ի նիստում։
Նշենք՝ ծրագրի ժամկետն ավարտվում էր դեկտեմբերին: