Գալյանը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին․ նախարարությունից պարզաբանում են
Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ հունվարի 22-ին ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը զգուշացրել է Սրբուհի Գալյանին, որ լրագրողները նկարում են, վերջինս նայել է տեսախցիկին ու ծամածռել դեմքը:
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Փաստի» հարցին ի պատասխան նշել է, թե իրականում նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին, ինչը, դրական էմոցիաներ առաջացնելու փոխարեն, մեկնաբանվել է «ըստ ճաշակի»։