Թիկնիզյանի և Լոկոմոտիվի ճանապարհները կարող են բաժանվել․ ինչ է պատահել
Մոսկվայի «Լոկոմոտիվի» ղեկավարությունը կարող է հրաժարվել թիմի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մտքից։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RB Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «երկաթուղայինները» ասել են, որ պատրաստ չեն բավարարել Նաիրի բարձր ֆինանսական պահանջները, մինչդեռ ֆուտբոլիստի ներկայացուցիչները պահանջում են մի քանի անգամ ավելի, քան այն գումարը, որը հիմա ստանում է ֆուտբոլիստը։ Եթե կողմերը չհամաձայնվեն, ապա «Լոկոմոտիվը» կարող է վաճառել խաղացողին։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «երկաթուղայինների» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։