Կալասը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը՝ կրթության և առողջապահության ծախսերի հաշվին։
«Անցյալ տարի ԵՄ երկրները միասին պաշտպանության համար ծախսել են ՀՆԱ-ի մոտ 1,9%-ը, իսկ Ռուսաստանը՝ 9%ը: Մենք միլիարդներ ենք ծախսում մեր դպրոցների, բարեկեցության, առողջապահության համար, բայց եթե ավելի շատ չծախսենք պաշտպանության համար, այս ամենը հարցականի տակ կդրվի»,- ասել է նա:
Կալասի խոսքով՝ հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն առաջիկա 3-5 տարվա ընթացքում ռուսական հնարավոր ագրեսիայի մասին։
Միևնույն ժամանակ, նա ճիշտ է համարել, որ Դոնալդ Թրամփը ԵՄ-ին մեղադրում է ոչ բավարար պաշտպանական ծախսերի համար։ «Թրամփը միանգամայն իրավացի է, երբ ասում է, որ մենք բավականաչափ ծախսեր չենք անում, ժամանակն է ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում»,- ասել է Կալասը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առաջ, նույնպես կոչ էր արել նրանց օգնել մեծացնելու պաշտպանական ծախսերը դաշինքի երկրներում՝ սոցիալական վճարների կրճատման հաշվին։