Երևանի քաղաքային իշխանություններն առանց հստակ հաշվարկի, ոտքի վրա որոշումներ են կայացնում․ Սուրեն Պարսյան
Երևանի քաղաքային իշխանություններն առանց հստակ հաշվարկի, ոտքի վրա որոշումներ են կայացնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ քաղաքային իշխանությունները առանց հստակ հաշվարկի, ուղղակի ոտքի վրա, հանրային ճնշման պայմաններում որոշումներ են կայացնում: Հետևաբար, օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը և կատարել հետևյալ քայլերը.
1․ բարելավել անկանխիկ տրանսպորտի վճարման միասնական համակարգը,
2․ ստեղծել միասնական համայնքային տրանսպորտային ընկերություն` դարձնելով բաց բաժնետիրական ընկերություն,
3․ վերանայել տրանսպորտի երթուղիները` նվազեցնելով ավտոբուսների գերշահագործումը,
4․ գնահատել ծախսերի արդյունավետությունը,
5․ հաստատել տրանսպորտի սակագնի հաշվարկման հստակ մեթոդաբանությունը,
6․ հաշվարկել նոր սակագինը` հաշվի առնելով ստվերի կրճատման տվյալները,
7․ Անհրաժեշտության դեպքում որոշել տրանսպորտի նոր սակագնում քաղաքապետարանի սուբսիդավորման չափը»,-գրել է նա։