ՀՀ են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Հայաստանում են Էստոնիայի Ռիիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի երրորդ փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի առաջին փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը և Շվեդիայի Ռիկսդագի առաջին փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդը:
Հունվարի 23-ին պատվիրակները կմասնակցեն «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկմանը: