Փաշինյանը՝ Սիրունյանի ինքնաբացարկի մասին
Ազդարարեցի ՀՀ-ում հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմի գործունեությունը: Դուք ուզում եք ասել, որ կարող է այնքան էլ լավ թեկնածու չէինք ընտրել: Մենք որոշում ենք կայացրել. այդ որոշումը եկել է, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմով անցել, ֆիլտրվել է: Թեկնածուն այսօր որոշել է ինքնաբացարկ հայտնի, և որոշվել է ինքնաբացարկ հայտնի: Ինչպես որոշել է և որոշվել է, որ առաջադրվի, այնպես էլ որոշել և որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, որը վերաբերում էր Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամ առաջադրելու հարցին:
«Հիմա մնացած բոլոր հարցերը համապատասխան ընթակարգերով կբացահայտվեն: Եվս մեկ օրինակ, որ ՀՀ-ում օրենքը գործում է, հակակշիռների, փոխզսպումների մեխանիզմը գործում է»,- նշեց վարչապետը: