Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև կապերը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, համագործակցությունն էներգետիկ բնագավառում և տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանդիպումը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ: