Իրանում անծանոթ կանայք և տղամարդիկ չեն կարող շփվել սոցիալական ցանցերում. Facebook ի և Twitter-ի մուտքն արգելված է
Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարևոր հայտարարությամբ է հանդես եկել: Նա արգելել է անծանոթ կանանց և տղամարդկանց շփվել միմյանց հետ համացանցում: Այս մասին հայտնում է rusplt.ru-ն՝ հղում անլով «Аль-Арабиа»-ին:
Ինչպես հայտնում է գործակալությունը, Իրանի առաջնորդը հայտարարել է, որ դա անթույլատրելի է: Նա արգելել է օգտագործել նաև WeChat-ից, որը թույլ էր տալիս հեռախոսի օգտատերերին մտնել սոցիալական ցաներ:
Արդեն որոշ վայրերում սկսել են դադարեցնել համացանցային ռեսուրսների մատակարարումը: Այս պահի դրությամբ արգելվել է մի շարք սոցիլական ցանցերի մուտքը: Դրանց ցանկում են նաև Facebook-ը և Twitter-ը: