Մարսելոն հնարավոր է վերադառնա Եվրոպա
Մադրիդի «Ռեալի» նախկին ձախ պաշտպան Մարսելոն շարունակում է նոր ակումբ փնտրել։ Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է անցած տարվա նոյեմբերի սկզբից, երբ խզվեց նրա պայմանագիրը «Ֆլումինենսեի» հետ։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ բրազիլացի վետերանի ծառայություններն առաջարկվել են իտալական Ա Սերիայի երկու ակումբների, որոնց անունները դեռևս չեն բացահայտվում։
Մարսելոն հեռացավ եվրոպական ֆուտբոլից 2023 թվականի սկզբին, երբ հեռացավ հունական «Օլիմպիակոսից»։
Ֆուտբոլիստը ներկայացրել է Մադրիդի «Ռեալը» 2007-ից 2022 թվականներին՝ անցկացնելով ավելի քան 500 հանդիպում «Ռեալի» կազմում, փոխանցում է Armsport-ը։