10 զոհ, 32 վիրավոր․ հրդեհ՝ Թուրքիայի լեռնադահուկային հանգստյան գոտիներից մեկում
Թուրքիայում հրդեհ է բռնկվել Բոլուի շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի տարածքում գտնվող հյուրանոցներից մեկում, հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորներինը՝ 32֊ի։
Բոլու նահանգի նահանգապետ Աբդուլալիզ Այդընը հայտնել է, որ զոհվածներն ու վիրավորները տեղացիներ են։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում յոթհարկանի հյուրանոցի տանիքում և արագ ընդգրկել ամբողջ շենքը։