Երևան, 21.Հունվար.2025, 00:00 |
Երևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հ... Նոր ծրագիր՝ «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ... Թալանել են Ստեփանավան քաղաքում հայտնի «Վահագն... Առկա խնդիրները բարձրաձայնելով` նպատակ չունենք... Փաշինյանը զանգահարել է բանկ՝ ստանալու համար լ... Երբ խոսում էի ոմանց մասին, ի նկատի ունեի Արմա... Հույս ունենք, որ Ռուսաստանը կխուսափի միակողմա... Մարզերում առկա է մանկավարժական կադրերի լուրջ ... Ո՞նց վստահ լինենք, որ տարիներ անց ՊՆ-ն չի ասի... Էջմիածնում տղամարդը իրականացրել է ապօրինի ձեռ... Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բա... Հակակառուպցիոն պայքարին քաղաքացին իր ներդրում... Մոսկվայում կայացել է Միրզոյան-Լավրով առանձնազ... Չհամարձակվե՜ք ձերբակալել․ ոստիկանները NewDay-... Նպատակ ունենք զարգացնել երկկողմ հարաբերությու... Վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է ԱԺ-ում թեժ մթնոլորտ է, Գառնիկ Դանիելյանը վրդո... Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարա... Օդի ջերմաստիճանը կնվազի Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով... Ալեն Սիմոնյանն անկլավների հարցով մտահոգության... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայրենիքի տաղանդավոր զավակները պետք է մեկ բռո... Տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ... Թեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայ... «Ես որևէ բան իմ կյանքում չեմ բացառում», «Եթե ... Սկսեցի լրացնել հայտարարագիրս. Նիկոլ Փաշինյան ... «Հասարակությունը սարսափած է, ո՞նց եք հայհոյող... Հրդեհ` Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհա... «Կրթվելը նորաձև է» արշավը «Իմ քայլը հիմնադրամ... Մարսելոն հնարավոր է վերադառնա Եվրոպա 10 զոհ, 32 վիրավոր․ հրդեհ՝ Թուրքիայի լեռնադահ... Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ... ՊԵԿ-ը՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մաս... Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Թրամփի երդմնակալո... ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածու... Առողջական վիճակով պայմանավորված տարկետումը բա... Հարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բար... Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ Հրդեհ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մասիս... Պատրաստ եմ հաղթել նրանց, նորից չեմպիոնական մե... Փրկարարները 10 մեքենա դուրս են բերել արգելափա... ԱԺ նիստ. Ուղիղ Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկում մեքե... Փաշինյանն աշխատանքի է գնացել մետրոյով Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժող... Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատունե... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Կապանում պատրաստվում են ընտրությունների․ «Հրա... Ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տավուշում պայքար են ուզում՝ առաջնորդ չկա․ «Հր... Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկ... Պարզապես չէի կարողանում շարժվել․ Ծառուկյանն ա... ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատել... Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաև Արս... Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակն... Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագան... Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում... Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Չինաստանը մահապատժի է ենթարկել վրաերթի միջոցո... Նոր աստղ՝ Ման Սիթիի համար․ գործարքի արժեքը՝ 1... ՆԱՏՕ-ն նավեր է կենտրոնացրել Էստոնիայի ափերին՝... Սա հստակ ազդանշան է Վրաստանի իշխանությունների... Թուրքիան Հալեպում վերաբացել է իր գլխավոր հյու... Սիրում եմ քնել ծաղիկների մահճակալի վրա. Իվետա... Բարսելոնան համաձայնության է եկել նոր հարձակվո... «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոս... Բնակարան, հողամաս, 300 հազար դրամ և 5000 դոլա... ՀԾՖ նախագահի միակ թեկնածուն Արայիկ Հարություն... Մանրամասներ՝ Միրզոյան-Լավրով սպասվող հանդիպու... Սումգայիթում սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից հայ... Ապատեղեկատվություն է․ երբևէ առնչություն չեմ ո... Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորո... Անչելոտին հեռանում է․ հայտնի է՝ Ռեալը գլխավոր... Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր նե... Lեշմանիոզ. ինչպես են կանխարգելում տարածումը Ես վերադառնում եմ՝ վստահությամբ ու լավատեսութ... Սյունիքում մի քանի տոննա կիվիով բարձված բեռնա... Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել ԱՄՆ տարա... Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպ... Նոր մենամա՞րտ․ Մախաչևը պատասխանել է Ծառուկյան... Ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գու... Ո՞րն է համընդհանուր հայտարարագրի պատճառը․ վար... ԵՄ դիտորդներն ու Մարագոսը Գորիսում էին Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի... Երևանի մետրոպոլիտենին պատճառվել է մոտ 17 մլն ... Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թ... Մենք սիրում ենք քեզ, Ամերիկա. Բայդենը լուսանկ... Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Թրա... ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հան... Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 19:30-ի դրո... Լիբանանի նորընտիր նախագահը և Արամ Ա կաթողիկոս... «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը հայտարարություն... Մշակվում է միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնա... Սարերում գտած ինքնաձիգն ու փամփուշտները թաքցր... Պուտինը շնորհավորել է Թրամփին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Իրանի ԱԳ նախարարի հետ... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրիպտոակ...

ՊԵԿ-ը՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մասին

ՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։

1. Արդյո՞ք 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր

Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու (աշխատանքային պայմանագրի համաձայն) աշխատող կամ աշխատել եք քաղաքացիաիրավական պայմանագրով և դրա շրջանակում ստացել եք եկամտային հարկով հարկվող եկամուտ կամ նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ինչպես նաև ներառված եք 2025 թվականին հայտարարագիր ներկայացնողների մյուս խմբերում (ամբողջական ցանկն այստեղ՝ https://src.am/am/getNews/833 , ապա, ԱՅՈ, այս տարի պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր։

2. Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե 2024 թվականին աշխատել եք մի քանի ամիս

Այո, Դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մեկ ամիս, ընդ որում, հայտարարագիրը պետք է ներկայացնեք ամբողջ տարվա համար։

3. Եթե 2024 թվականին ներկայացրել եք հայտարարագիր, արդյո՞ք այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր

Այո, եթե 2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ապա այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր, անգամ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում չեք աշխատել կամ հայտարարատու չեք մյուս բոլոր հիմքերով։

4. Եթե չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ, բայց բնակվում և աշխատում եք Հայաստանում, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Ոչ, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։

5. Ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու համար Դուք պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվեք Հայաստանում և (կամ) Ձեր կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, այսինքն, Ձեր ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:

6. Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում

Եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում, ապա հայտարարագիր կներկայացնեք միայն այն դեպքում, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։

7. Եթե 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող (անգամ մի քանի ամիս), բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, արդյո՞ք ներկայացնելու եք հայտարարագիր

Անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մի քանի ամիս, բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, ապա հայտարարագիր ներկայացնելու եք, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։

8. Արդո՞ք անչափահասները պետք է ներկայացնեն հայտարարագիր

Ոչ, դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև նրանց փոխարեն ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Անչափահասի փոխարեն՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն հայտարարագիր են ներկայացնում միայն այն դեպքում, եթե անչափահասը վարձակալությամբ է տրամադրել բնակարան կամ կատարել է այլ անկախ մասնագիտական աշխատանք։

9. Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին, այդ թվում՝ արտերկրից ունեցել եք փոխանցումներ պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր

Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրից ստացել եք փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

10. Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե բնակվում եք Հայաստանում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում

Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում։ Օրինակ՝ այն երկրում, որտեղից ստացել եք աշխատավարձ եկամտային հարկը 18 % է, ապա մնացած 2 %-ը պետք է վճարեք Հայաստանում։

11. ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն արդյո՞ք ներկայացնելու են հայտարարագիր

Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող են, բայց չունեք ՀՀ քաղաքացիություն (ունեք 070 կոդով անձնագիր), ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, քանի որ հայտարարագիրը ներկայացնում են միայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները։

12. Արդյո՞ք անհատ ձեռնարկատերն ունի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Եթե Դուք հաշվառված եք որպես անհատ ձեռնակատեր, ապա անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու հիմքով հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենաք միայն այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։

13. Խնամքի արձակուրդում (ֆիզ. արձակուրդ) գտնվողները պե՞տք է ներկայացնեն հայտարարագիր

Այո, եթե Դուք գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա ևս պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, քանի որ համարվում եք վարձու աշխատող։

14. Արդյո՞ք կենսաթոշակառուները պետք է ներկայացնեն հայտարարագիր

Ոչ, կենսաթոշակառու քաղաքացիները չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում կենսաթոշակառուն, միաժամանակ, եղել է նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել է հարկվող եկամուտ կամ հայտարարատու է մյուս հիմքերով։

15. Եթե Ձեր միակ եկամուտը նպաստն է, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր միակ եկամուտը եղել է նպաստը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, ապա 2025 թվականին Դուք չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։

16. Եթե Դուք իրականացնում եք անկախ մասնագիտական աշխատանք (ինքնազբաղված, ֆրիլանս), արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Այո, եթե 2024 թվականի ընթացքում իրականացրել եք անկախ մասնագիտական աշխատանք և ստացել եք հարկվող եկամուտ, ապա այս տարի պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ (հայտարարագիր)։ Իսկ անչափահասի դեպքում՝ հաշվարկը (հայտարարագիրը) նրա փոխարեն լրացնում է ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։

17. Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք դրամաշնորհ կամ կրթաթոշակ, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Ոչ, եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք կրթաթոշակ կամ , ապա չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում, միաժամանակ, եղել եք նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ կամ սահմանված մյուս հիմքերով համարվում եք հայտարարատու (եթե օրենքով սահմանված հիմքերով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):

18. Եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք 20 մլն դրամ և ավելի վարկ, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Ոչ, այս դեպքում վարկը, այդ թվում հիփոթեքային, չի դիտարկվում որպես փոխառություն և, եթե 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով ստացել եք վարկ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս որևէ հիմքով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք ստացված վարկի գծով եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):

19. Եթե Դուք 2024 թվականի ընթացքում վարձակալության եք հանձնել անշարժ գույք, արդյո՞ք դա հիմք է հայտարարագիր ներկայացնելու համար

Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն)։

20. Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Եթե 2024 թվականի ընթացքում վաճառել եք անշարժ գույք և այդ գործարքից ստացել եկամուտ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով որևէ մեկով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ, եթե օտարվել են հարկային գործակալ չհանդիսացող անձի, օրինակ՝ ֆիզիկական անձի):

Այս թեմայով

Երևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հ... Նոր ծրագիր՝ «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ... Թալանել են Ստեփանավան քաղաքում հայտնի «Վահագն... Առկա խնդիրները բարձրաձայնելով` նպատակ չունենք... Փաշինյանը զանգահարել է բանկ՝ ստանալու համար լ... Երբ խոսում էի ոմանց մասին, ի նկատի ունեի Արմա... Հույս ունենք, որ Ռուսաստանը կխուսափի միակողմա... Մարզերում առկա է մանկավարժական կադրերի լուրջ ... Ո՞նց վստահ լինենք, որ տարիներ անց ՊՆ-ն չի ասի... Էջմիածնում տղամարդը իրականացրել է ապօրինի ձեռ... Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բա... Հակակառուպցիոն պայքարին քաղաքացին իր ներդրում... Մոսկվայում կայացել է Միրզոյան-Լավրով առանձնազ... Չհամարձակվե՜ք ձերբակալել․ ոստիկանները NewDay-... Նպատակ ունենք զարգացնել երկկողմ հարաբերությու... Վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է ԱԺ-ում թեժ մթնոլորտ է, Գառնիկ Դանիելյանը վրդո... Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարա... Օդի ջերմաստիճանը կնվազի Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով... Ալեն Սիմոնյանն անկլավների հարցով մտահոգության... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայրենիքի տաղանդավոր զավակները պետք է մեկ բռո... Տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ... Թեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայ... «Ես որևէ բան իմ կյանքում չեմ բացառում», «Եթե ... Սկսեցի լրացնել հայտարարագիրս. Նիկոլ Փաշինյան ... «Հասարակությունը սարսափած է, ո՞նց եք հայհոյող... Հրդեհ` Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհա... «Կրթվելը նորաձև է» արշավը «Իմ քայլը հիմնադրամ... Մարսելոն հնարավոր է վերադառնա Եվրոպա 10 զոհ, 32 վիրավոր․ հրդեհ՝ Թուրքիայի լեռնադահ... Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ... ՊԵԿ-ը՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մաս... Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Թրամփի երդմնակալո... ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածու... Առողջական վիճակով պայմանավորված տարկետումը բա... Հարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բար... Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ Հրդեհ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մասիս... Պատրաստ եմ հաղթել նրանց, նորից չեմպիոնական մե... Փրկարարները 10 մեքենա դուրս են բերել արգելափա... ԱԺ նիստ. Ուղիղ Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկում մեքե... Փաշինյանն աշխատանքի է գնացել մետրոյով Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժող... Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատունե... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Կապանում պատրաստվում են ընտրությունների․ «Հրա... Ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տավուշում պայքար են ուզում՝ առաջնորդ չկա․ «Հր... Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկ... Պարզապես չէի կարողանում շարժվել․ Ծառուկյանն ա... ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատել... Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաև Արս... Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակն... Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագան... Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում... Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Չինաստանը մահապատժի է ենթարկել վրաերթի միջոցո... Նոր աստղ՝ Ման Սիթիի համար․ գործարքի արժեքը՝ 1... ՆԱՏՕ-ն նավեր է կենտրոնացրել Էստոնիայի ափերին՝... Սա հստակ ազդանշան է Վրաստանի իշխանությունների... Թուրքիան Հալեպում վերաբացել է իր գլխավոր հյու... Սիրում եմ քնել ծաղիկների մահճակալի վրա. Իվետա... Բարսելոնան համաձայնության է եկել նոր հարձակվո... «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոս... Բնակարան, հողամաս, 300 հազար դրամ և 5000 դոլա... ՀԾՖ նախագահի միակ թեկնածուն Արայիկ Հարություն... Մանրամասներ՝ Միրզոյան-Լավրով սպասվող հանդիպու... Սումգայիթում սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից հայ... Ապատեղեկատվություն է․ երբևէ առնչություն չեմ ո... Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորո... Անչելոտին հեռանում է․ հայտնի է՝ Ռեալը գլխավոր... Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր նե... Lեշմանիոզ. ինչպես են կանխարգելում տարածումը Ես վերադառնում եմ՝ վստահությամբ ու լավատեսութ... Սյունիքում մի քանի տոննա կիվիով բարձված բեռնա... Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել ԱՄՆ տարա... Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպ... Նոր մենամա՞րտ․ Մախաչևը պատասխանել է Ծառուկյան... Ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գու... Ո՞րն է համընդհանուր հայտարարագրի պատճառը․ վար... ԵՄ դիտորդներն ու Մարագոսը Գորիսում էին Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի... Երևանի մետրոպոլիտենին պատճառվել է մոտ 17 մլն ... Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թ... Մենք սիրում ենք քեզ, Ամերիկա. Բայդենը լուսանկ... Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Թրա... ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հան... Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 19:30-ի դրո... Լիբանանի նորընտիր նախագահը և Արամ Ա կաթողիկոս... «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը հայտարարություն... Մշակվում է միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնա... Սարերում գտած ինքնաձիգն ու փամփուշտները թաքցր... Պուտինը շնորհավորել է Թրամփին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Իրանի ԱԳ նախարարի հետ... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրիպտոակ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan