Անկարայում աշխատանքից ազատվել է 350 ոստիկան
Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել աշխատանքից հեռացնել 350 ոստիկանի, ովքեր մասնակից են եղել հակակոռուպցիոն գորողությունների իրականացմանը: Իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել գլխավոր հետաքննության վարչության մի շարք անդամներ, ինչպես նաև ոստիկանության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ:
Մասսայական ազատումը տեղի է ունեցել նախորդ օրը՝ երեկոյան: Հեռացված աշխատակիցներին փոխարինելու համար արդեն կա մոտ 250 մարդ` հիմնականում այլ քաղաքներից: Կոռուպցիայի բացահայտումներից հետո ևս 100 ոստիկան հեռացվել էր աշխատանքից: