Պարզապես չէի կարողանում շարժվել․ Ծառուկյանն առաջին անգամ խոսել է վնասվածքի մասին
UFC թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը անդրադարձել է UFC-ի նախագահ Դանա Ուայթի՝ իր մեջքի վնասվածքի պատճառով Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից հրաժարվելու արձագանքին։
«Ես չգիտեմ, գուցե բժիշկն ասել է նրան, որ կարող եմ պայքարել: Ես ուզում էի այս մենամարտն ավելի շատ, քան որևէ մեկը: Եթե նույնիսկ պարտվեի կարող էի մեծ գումար վաստակել, բայց պարզապես չէի կարողանում քայլել»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Ծառուկյանը MMA-ի հայտնի ինսայդեր Արիել Հելվանիին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը UFC 311-ում պետք է մենամարտեր թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, բայց մենամարտից մեկ օր առաջ հանվեց մրցաշարից մեջքի վնասվածքի պատճառով: