Նոր աստղ՝ Ման Սիթիի համար․ գործարքի արժեքը՝ 100 միլիոն եվրո
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նոր աստղ է ընտերլ «քաղաքայինների» համար։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը ցանկանում է, որ ակումբը ձեռք բերի «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյային: Նշվում է, որ «Բարսելոնան» կցանկանար մեծ գումար ստանալ Ռաֆինյայի տրանսֆերի համար՝ մոտ 100 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 20 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Ռաֆինյայի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռանգույնների» հետ նախատեսված է ևս երկուսուկես տարով: