Բարսելոնան համաձայնության է եկել նոր հարձակվողի տեղափոխության հարցում․ հայտնի են մանրամասները
«Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության են եկել անգլիական թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով տեղափոխությն վերաբերյալ։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն ՝ ակումբին մնում է միայն կարգավորել աշխատավարձային ֆոնդը։ Ինքը՝ Ռեշֆորդը, չի պատրաստվում այլ տարբերակներ դիտարկել և պատրաստ է «Բարսելոնա» տեղափոխությանը սպասել մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» վարձակալության ընթացքում կվճարի անգլիացու աշխատավարձի ամբողջ մնացորդը (9 միլիոն եվրո):
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։