Երևան, 21.Հունվար.2025, 00:00 |
Սիրում եմ քնել ծաղիկների մահճակալի վրա. Իվետա... Բարսելոնան համաձայնության է եկել նոր հարձակվո... «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոս... Բնակարան, հողամաս, 300 հազար դրամ և 5000 դոլա... ՀԾՖ նախագահի միակ թեկնածուն Արայիկ Հարություն... Մանրամասներ՝ Միրզոյան-Լավրով սպասվող հանդիպու... Սումգայիթում սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից հայ... Ապատեղեկատվություն է․ երբևէ առնչություն չեմ ո... Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորո... Անչելոտին հեռանում է․ հայտնի է՝ Ռեալը գլխավոր... Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր նե... Lեշմանիոզ. ինչպես են կանխարգելում տարածումը Ես վերադառնում եմ՝ վստահությամբ ու լավատեսութ... Սյունիքում մի քանի տոննա կիվիով բարձված բեռնա... Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել ԱՄՆ տարա... Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպ... Նոր մենամա՞րտ․ Մախաչևը պատասխանել է Ծառուկյան... Ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գու... Ո՞րն է համընդհանուր հայտարարագրի պատճառը․ վար... ԵՄ դիտորդներն ու Մարագոսը Գորիսում էին Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի... Երևանի մետրոպոլիտենին պատճառվել է մոտ 17 մլն ... Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թ... Մենք սիրում ենք քեզ, Ամերիկա. Բայդենը լուսանկ... Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Թրա... ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հան... Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 19:30-ի դրո... Լիբանանի նորընտիր նախագահը և Արամ Ա կաթողիկոս... «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը հայտարարություն... Մշակվում է միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնա... Սարերում գտած ինքնաձիգն ու փամփուշտները թաքցր... Պուտինը շնորհավորել է Թրամփին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Իրանի ԱԳ նախարարի հետ... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրիպտոակ... Իմ աշխատանքի ընթացքում ընտանիքս շատ է տուժել ... Մեր ընտրողները, համակիրները ամենաշատը քննադատ... Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դ... Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը մահացել է Դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում կնոջ դի է ... Խոտածածկ տարածքի հրդեհը մարելու համար մեկնել ... Մելանյա Թրամփը հայտարարել է սեփական կրիպտոարժ... Հեծանիվ վաղուց չեմ քշել, բայց սիրում եմ սառը ... Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գն... Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 13-19... «Իմ քայլը» հիմնադրամից Ասպրամ Կրպեյանն էլ է օ... Ամոթ է, խայտառակություն, ահավոր բան է կատարվո... Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյո... Միրզոյանը Մոսկվայում հանդիպում կունենա Լավրով... Լարսը բեռնատարների համար փակ է Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախա... Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրո... Մհեր Սահակյանի մանդատը տրվել է Արմինե Խերանյա... Զոհված զինծառայողի հոր՝ Արմեն Գալստյանի կալան... Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի ... ՀՀ ողջ տարածքով ներդրված է Պարեկային ոստիկանո... 250 միլիոն դոլար է հանգանակել Թրամփը․ ռեկորդա... ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն... Իրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պա... Մարդը չգիտեմ ոտքը ինչի ա խփել, ասում են՝ գլու... Կոտայքում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի... Տիգրան Ավինյանն արձակուրդում է Արարատ Միրզոյանի հետ հաջորդ հանդիպման վայրն ո... Ապօրինի ծառահատման հետևանքով պետությանը պատճա... Ալեքսանդր Սիրունյանն այլևս ՔՊ անդամ չէ. Վահագ... Վրաստանում «խոզի գրիպից» մահվան դեպքեր են գրա... «Թող մեզ լսեին, Սոֆիայում բանակցեին». Վահագն ... Երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճան... Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Երևանում բախվել են «Ford»-ն ու «Hayasa» մոտոց... Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս հավակնութ... Եղբորս հետ ինտենսիվ չեմ շփվում. Ղալումյանը` ե... Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռ... ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վե... «Դա մեր հայրենիքը չէ, եթե ձերն է, գնացեք, պահ... Երևանում քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճ... Գրեթե 170 հազար տոննա աղտոտված ավազ և բնահող ... Կոչ՝ Ազգային ժողովին․ չեղարկեք Ալեքսանդր Սիրո... Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարու... Կատարվելու են պայթեցման աշխատանքներ Արձանագրվել է 24 պատահար․ մեկ մարդ զոհվել է, ... ԱԺ-ն քննարկում է առողջապահության հարցերի մշտա... Հայաստանում ներդրված է պետությունից գողացված ... Աստղագուշակ՝ հունվարի 20-ի համար Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել․ Պետ... Ովքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատ... Ապօրինի ձկնորսության դեպքեր՝ Գեղարքունիքում. ... Ռուսաստանցի գործարարի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլ... Ի՞նչ եք ակնարկում, որ Սևանը հանձնե՞լ ենք․ Ռու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Շնորհավորում եմ, դուք մնացել եք նույնը. Կոնջո... «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդի 225... Ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վե... Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախա... Ջուլիետա Ազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավոր... Վեդի-Երևան ճանապարհին մեքենան դուրս է եկել եր... ԱԺ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Մ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ... Ջուր չի լինի Դիետոլոգը հայտնել է ձմռանը արագ գիրանալու պատ...

Սումգայիթում սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից հայության ցեղասպանության շղթային․ Գաբրիելյանը՝ Բաքվի ջարդերի մասին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը Բաքվում հայերի կոտորածի տարելիցի կապակցությամբ։ 

-Պարո՛ն Գաբրիելյան, 35 տարի առաջ այս օրերին Բաքվի հայությունն ապրում էր իր պատմության դաժանագույն դրվագներից մեկը՝ կոտորած, ջարդ, հետապնդում, բռնություն, թալան։  

-1990 թ․ հունվարը Բաքվի հայության համար ճակատագրական էր։ Հունվարի 13-19-ին տեղի ունեցած կոտորածով կարծես թե ընդհատվեց Բաքվում հայկական վաղեմի ներկայությունը, որը թե՛ ցարական, թե՛ խորհրդային շրջանում անգնահատելի նշանակություն էր ունեցել այդ քաղաքի արդյունաբերական և քաղաքաշինական զարգացման տեսանկյունից։ Այնուհանդերձ, ինչպես Բաքու քաղաքի, այնպես էլ Ադրբեջանի այլ քաղաքների և շրջանների հայության համար որևէ ադրբեջանական վարչակարգի տիրապետություն հեշտ կամ արդարացի չի եղել, կլիներ դա 1918-1920 թթ․ մուսավաթական վարչակարգը, թե դրան հաջորդած խորհրդային իշխանությունը, որը, չնայած խորհրդային «բարեկամության և եղբայրության» քարոզչությանն ու քաղաքականությանը, չկարողացավ հաղթահարել այն խորն էթնիկ ատելությունն ու ազգայնականությունը, որով տառապում էր ադրբեջանական հասարակությունը և իշխանությունը։ Խորհրդային տարիներին, թեև դա հիմնականում չէր արտահայտվում ուղիղ ֆիզիկական ուժի գործադրմամբ, սակայն ադրբեջանաբնակ հայությունը շարունակաբար հասարակական կյանքի տարբեր ասպեկտներում բախվում էր այդ խտրականության արտահայտություններին։ Այս ամենի գագաթնակետը դարձավ 1988 թ․ Սումգայթի ցեղասպանությունը, որն, ըստ էության, սկիզբ դրեց Ադրբեջանի կողմից հայության հանդեպ ցեղասպանության հերթական շղթային՝ բաղկացած մի քանի խոշոր դրվագներից՝ Սումգայիթ, Գանձակ, Բաքու, Շահումյան, Մարաղա, և բազմաթիվ տեղային-համայնքային-անձնային դրսևորումներով։

-Այնուհանդերձ, ի՞նչ տեղի ունեցավ 35 տարի առաջ այս օրերին Բաքվում։ Ինչպես մեզ հայտնի է, Դուք և Ձեր ընտանիքը ևս զերծ չեք մնացել այս դաժան իրողություններից։ 

-1990 թ․ Բաքվի իրադարձությունները հասունանում էին փաստացի Սումգայիթից հետո։ Սումգայիթի ոճրագործությունը, հայերի հանդեպ անմարդկային բռնություններն ու բռնի տեղահանումը, նման համակարգային գործողության անպատժելիությունը մեծ ոգևորություն էր առաջացրել ադրբեջանական ազգայնականության շրջանում, որի թիրախը նաև Բաքվի մեծաթիվ հայությունն էր, որը տեղի ռուս բնակչության հետ կազմում էր քաղաքի, կարելի է ասել, էլիտար և ինտելիգենտ հատվածը։ Այնուհանդերձ, 1988 թ․-ից Բաքվում հասունացող հակահայկականության մասին տեղեկատվությունը խորհրդային տեղեկատվական վակուումի պայմաններում մեծ դժվարությամբ էր տարածվում՝ հաճախ անորոշության մեջ թողնելով հայության մնացյալ հատվածներին։ Ուստի, թեև որոշակի քանակի հայեր, կանխազգալով մոտալուտ աղետը, հասցրել էին հեռանալ քաղաքից, այնուհանդերձ, մեծ քանակությամբ հայություն շարունակում էր բնակվել Բաքվում՝ հույս փայփայելով, թե խորհրդային իշխանությունն ի զորու կլինի հարթել իրավիճակը։ 1988թ. կողոպուտն ու թալանը Բաքվում դեռևս մասսայական ձևեր չէին ընդունել:  Ավելի շատ էին հոգեբանական ճնշումները և հայերին սպանելու ու վռնդելու կոչերը: 1988թ.-1989թ. զարգացան հոգեբանական ճնշման տարբեր ձևեր` ֆիզիկական ճնշումներին, ծեծին ու սպանություններին զուգահեռ: 1989թ. հոգեբանական բռնության ձևերն արդեն զգալիորեն կատարելագործվել էին: Դրանք արտահայտվում էին հայերի դեմ ուղղված կարգախոսներով՝ «Հայեր, ռադ եղեք», «Մահ հայերին»,  «Փառք Սումգայիթի հերոսներին»։ 1989թ. ամռանը բռնարարքների կոչերն ու բռնարարքները սկսեցին ստանալ զանգվածային բնույթ: Շատ հայերի սպառնում էին ոչ միայն փողոցում, այլև` աշխատատեղերում, առաջարկում էին գնալ Ադրբեջանից, խանութներում մթերք չէին տալիս, դպրոցներում աշակերտներին տրամադրում էին հայ ընկերների դեմ:       Աշխատատեղում ծեծում էին, իսկ 1990 թ․ հունվարի 13-ից փակվեցին ելքի բոլոր դռները՝ գնացքները, օդանավակայանը, ավտոմոբիլային ճանապարհները, նավահանգիստը՝ անհնար դարձնելով հայության ելքը ջարդարարության շղթայից։ Բազմաթիվ են ականատեսների վկայությունները բռնությունների, սպանությունների, ճնշումների բոլոր այն ձևերի մասին, որոնք տեղի ունեցած Բաքվում։ Հակահայկականությունն այնպիսի աննկարագրելի չափերի էր հասել Բաքվի ադրբեջանական հասարակության բոլոր շերտերում, որ Բաքվում իր ազգությամբ հայ մորը սպանել է տասնչորսամյա պատանին: Ես և իմ ընտանիքը ևս տեղահանվել ենք Բաքվից կյանքի սպառնալիքի տակ և կորցնելով Բաքվում ունեցած գույքը, հետևապես ամբողջությամբ կիսում ենք Բաքվի հայության վիշտն ու ոտնահարված իրավունքների վերականգնման պահանջը։

-Պարո՛ն Գաբրիելյան, Ձեր գլխավորած միությունը շարունակաբար բարձրաձայնում է ինչպես Բաքվի, այնպես էլ 1988-1992 թթ․ ադրբեջանական իշխանությունների կողմից հայության ոտնահարված իրավունքների պաշտպանության խնդիրը։ Այժմ ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացի հնարավորությունները։

-Մեր միությունն աշխատանքներ է տանում միջազգային հանրությանը հայության ադրբեջանական փուլային ցեղասպանության մասին մանրամասն տեղեկատվության տրամադրման ուղղությամբ։ Անցյալ տարի ես մասնակցել եմ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի մի շարք միջոցառումների՝ ներկայացնելով այն բոլոր  իրավախախտումները, որոնց առերեսվել է պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի կես միլիոնից ավելի հայությունը 1988-1992 թթ․ ընթացքում։ Մենք փորձում ենք ցույց տալ, որ ի դեմս ադրբեջանական վարչակարգերի՝ գործ ունենք ոչ թե 

իրավիճակային բռնությունների իրագործման երևույթի, այլ ավելի քան մեկ դար ձգվող փուլային ցեղասպանության գործընթացի հետ, որը ֆիզիկական բնաջնջումից, բռնի տեղահանումից, էթնիկ զտումից բացի ենթադրում է նաև ռասիզմի շարունակական խթանում պետական մակարդակով, էթնոցիդի քաղաքականության մշտական հովանավորչություն։ Գործընթացի հաջողությունը մեծապես կապված է փաստերի օբյեկտիվ և զանգվածային հանրայնացման և հստակ պահանջատիրության ձևակերպման խնդրից, որին Ադրբեջանի ներկայիս վարչակարգը պարտավոր է առերեսվել։ 

-Ինչպե՞ս եք պատկերացնում հայ փախստականների իրավունքների վերականգնման գործընթացի վերջնարդյունքը: 

-Հայ փախստականության իրավունքների վերականգնման գործընթացն անառարկելիորեն պետք է սկսվի Ադրբեջանում հայատյացության, հայության նկատմամբ ատելության խոսքի՝ պետական և հասարակական մակարդակով տարածման, էթնիկ և կրոնական ռասիզմի իսպառ բացառման պահանջից և դրա բավարարումից։ Անհնար է պատկերացնել մեր իրավունքների վերականգնումը այն պարագայում, երբ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանում խրախուսվում է հայատյացությունն ու դաստիարակվում է ռամիլսաֆարովական սկզբունքներով առաջնորդվող սերունդ։ Մեր  իրավունքների ամբողջական վերականգնումը ենթադրում է անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնց բացակայությունը կարող է կրկին հայության ֆիզիկական գոյությունը դնել մեծ սպառնալիքի տակ։ Հարկ է նշել, որ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից, Նախիջևանից հայրենազրկված հայությունը կրել է ահռելի նյութական, գույքային կորուստներ, որոնք որևէ կերպ անցած տասնամյակների ընթացքում չեն փոխհատուցվել։ Մեր կրած նյութական վնասների արդարացի փոխհատուցումը մեր իրավունքների վերականգնման գործընթացի անբաժան մասն է՝ ածանցյալ վերադարձի, ազգային-մշակութային-կրոնական իրավունքների վերականգնմանը և անվտանգության երաշխավորված ապահովման  պահանջին։

Այս թեմայով

Սիրում եմ քնել ծաղիկների մահճակալի վրա. Իվետա... Բարսելոնան համաձայնության է եկել նոր հարձակվո... «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոս... Բնակարան, հողամաս, 300 հազար դրամ և 5000 դոլա... ՀԾՖ նախագահի միակ թեկնածուն Արայիկ Հարություն... Մանրամասներ՝ Միրզոյան-Լավրով սպասվող հանդիպու... Սումգայիթում սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից հայ... Ապատեղեկատվություն է․ երբևէ առնչություն չեմ ո... Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորո... Անչելոտին հեռանում է․ հայտնի է՝ Ռեալը գլխավոր... Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր նե... Lեշմանիոզ. ինչպես են կանխարգելում տարածումը Ես վերադառնում եմ՝ վստահությամբ ու լավատեսութ... Սյունիքում մի քանի տոննա կիվիով բարձված բեռնա... Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել ԱՄՆ տարա... Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպ... Նոր մենամա՞րտ․ Մախաչևը պատասխանել է Ծառուկյան... Ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գու... Ո՞րն է համընդհանուր հայտարարագրի պատճառը․ վար... ԵՄ դիտորդներն ու Մարագոսը Գորիսում էին Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի... Երևանի մետրոպոլիտենին պատճառվել է մոտ 17 մլն ... Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թ... Մենք սիրում ենք քեզ, Ամերիկա. Բայդենը լուսանկ... Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Թրա... ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հան... Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 19:30-ի դրո... Լիբանանի նորընտիր նախագահը և Արամ Ա կաթողիկոս... «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը հայտարարություն... Մշակվում է միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնա... Սարերում գտած ինքնաձիգն ու փամփուշտները թաքցր... Պուտինը շնորհավորել է Թրամփին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Իրանի ԱԳ նախարարի հետ... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրիպտոակ... Իմ աշխատանքի ընթացքում ընտանիքս շատ է տուժել ... Մեր ընտրողները, համակիրները ամենաշատը քննադատ... Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դ... Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը մահացել է Դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում կնոջ դի է ... Խոտածածկ տարածքի հրդեհը մարելու համար մեկնել ... Մելանյա Թրամփը հայտարարել է սեփական կրիպտոարժ... Հեծանիվ վաղուց չեմ քշել, բայց սիրում եմ սառը ... Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գն... Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 13-19... «Իմ քայլը» հիմնադրամից Ասպրամ Կրպեյանն էլ է օ... Ամոթ է, խայտառակություն, ահավոր բան է կատարվո... Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյո... Միրզոյանը Մոսկվայում հանդիպում կունենա Լավրով... Լարսը բեռնատարների համար փակ է Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախա... Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրո... Մհեր Սահակյանի մանդատը տրվել է Արմինե Խերանյա... Զոհված զինծառայողի հոր՝ Արմեն Գալստյանի կալան... Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի ... ՀՀ ողջ տարածքով ներդրված է Պարեկային ոստիկանո... 250 միլիոն դոլար է հանգանակել Թրամփը․ ռեկորդա... ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն... Իրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պա... Մարդը չգիտեմ ոտքը ինչի ա խփել, ասում են՝ գլու... Կոտայքում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի... Տիգրան Ավինյանն արձակուրդում է Արարատ Միրզոյանի հետ հաջորդ հանդիպման վայրն ո... Ապօրինի ծառահատման հետևանքով պետությանը պատճա... Ալեքսանդր Սիրունյանն այլևս ՔՊ անդամ չէ. Վահագ... Վրաստանում «խոզի գրիպից» մահվան դեպքեր են գրա... «Թող մեզ լսեին, Սոֆիայում բանակցեին». Վահագն ... Երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճան... Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Երևանում բախվել են «Ford»-ն ու «Hayasa» մոտոց... Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս հավակնութ... Եղբորս հետ ինտենսիվ չեմ շփվում. Ղալումյանը` ե... Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռ... ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վե... «Դա մեր հայրենիքը չէ, եթե ձերն է, գնացեք, պահ... Երևանում քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճ... Գրեթե 170 հազար տոննա աղտոտված ավազ և բնահող ... Կոչ՝ Ազգային ժողովին․ չեղարկեք Ալեքսանդր Սիրո... Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարու... Կատարվելու են պայթեցման աշխատանքներ Արձանագրվել է 24 պատահար․ մեկ մարդ զոհվել է, ... ԱԺ-ն քննարկում է առողջապահության հարցերի մշտա... Հայաստանում ներդրված է պետությունից գողացված ... Աստղագուշակ՝ հունվարի 20-ի համար Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել․ Պետ... Ովքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատ... Ապօրինի ձկնորսության դեպքեր՝ Գեղարքունիքում. ... Ռուսաստանցի գործարարի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլ... Ի՞նչ եք ակնարկում, որ Սևանը հանձնե՞լ ենք․ Ռու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Շնորհավորում եմ, դուք մնացել եք նույնը. Կոնջո... «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդի 225... Ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վե... Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախա... Ջուլիետա Ազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավոր... Վեդի-Երևան ճանապարհին մեքենան դուրս է եկել եր... ԱԺ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Մ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ... Ջուր չի լինի Դիետոլոգը հայտնել է ձմռանը արագ գիրանալու պատ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan