Անչելոտին հեռանում է․ հայտնի է՝ Ռեալը գլխավորելու գլխավոր հավակնորդը
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «արքայական» ակումբից։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Onda Cero-ն։
Աղբյուրի համաձայն՝ Անչելոտին հաստատապես որոշել է հեռանալ, նա չի մնա նույնիսկ եթե «Ռեալը» ավարտի մրցաշրջանը նվաճած բոլոր հնարավոր գավաթներով։ Կառլոն երկրորդ անգամ գլխավորեց Մադրիդի «Ռեալը» 2021 թվականին, «սերուցքայինների» հետ վերադրաձից հետո երկու անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նվաճեց Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունը։
Նշվում է, որ Խաբի Ալոնսոն Մադրիդի «Ռեալի» գլխավորելու գլխավոր հավակնորդն է։ Ներկայումս 43-ամյա մասնագետը գլխավորում է Լևերկուզենի «Բայերը», նրա գործող պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
Իտալացու գործող պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։