Նոր մենամա՞րտ․ Մախաչևը պատասխանել է Ծառուկյանին ևս մեկ հնարավորություն տալու մասին հարցին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը լրագրողների հետ զրույցում ասել է, թե պատրա՞ստ է արդյոք կրկին հնարավորություն տալ իր դեմ մենամարտել նույն քաշային կարգի դասարակգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանին։
«Ինձ համար նշանակություն չունի, թե ով է իմ մրցակիցը։ Իմ գործը չէ մրցակիցներ ընտրելը․ մենք ունենք Դանա Ուայթ և մեծ թիմ: Պարզապես տվեք ինձ մրցակից և նոր մենամարտ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ նշել է Մախաչևը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը UFC 311-ում պետք է մենամարտեր թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, բայց մենամարտից մեկ օր առաջ հանվեց մրցաշարից մեջքի վնասվածքի պատճառով: