Մեր ընտրողները, համակիրները ամենաշատը քննադատում են մեզ այն բանի համար, որ մինչև հիմա դատապարտված չեք. Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին
Մեր ընտրողները և մեր համակիրները ամենաշատը քննադատում են մեզ այն բանի համար, որ դուք մինչև հիմա դատապարտված չեք, բանտարկված չեք: Մեզ ասում եմ՝ ինչո՞ւ Սեյրան Օհանյանը, լինելով պաշտպանության նախարար, թալանել է բանակը, և հիմա նստած չէ: Մեզ հիմա քննադատում են, ասում են՝ հերիք չէ՝ դատապարտված չէ, նաև պատգամավոր է գալիս, ելույթներ է ունենում: Այդ մասին իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով ընդդիմության և հատկապես Սեյրան Օհանյանի քննադատություններին՝ ուղղված իշխանությանը:
«Բա եթե մենք այդքան ուզուրպատոր ենք, եթե ուզում ենք դատական իշխանությունը մեզ ենթարկեցնել, ինչո՞ւ են մեր համակիրները մեզ քննադատում այն բանի համար, որ դուք նստած չեք:
Նույն բանը ասում են Ռոբերտ Քոչարյանի մասին: Ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը 20 տարի Հայաստանը թալանել են, ընտրակեղծարարությամբ են զբաղվել, Հայաստանը հարստահարել են, ասում են՝ ինչո՞ւ չեն նստած: Այսօր ամենաշատ հնչող քննադատությունը մեր իշխանության, մեր կառավարությանը, մեր կառավարող մեծամասնությանը, որ հայտնի թավիշ ասում են, դրա մասին է»,- ասաց Կոնջորյանը՝ նշելով, որ երբ Սեյրան Օհանյանն ամբիոնից ելույթ է ունենում, մարդիկ դա ևս անվանում են «թավիշ»: