Քեյթ Միդլթոնն ու Վիկտորյա Բեքհեմը ընկերուհիներ են դարձել
Հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը` Վիկտորյա Բեքհեմը, ով հանդիսանում էր Spice Girls խմբի երգչուհի, այժմ փորձում է ընկերական հարաբերություններ հաստատել արքայազն Ուիլյամի կնոջ` Քեյթ Միդլթոնին հետ: Այս երկու կանանց ոճային առումով շատ են նմանեցնում: Վիկտորիան կարող է նաև շատ բան նրան սովորեցնել երեխայի դաստիարակության հետ կապված: Այդ նույն ժամանակ Բեքհեմն ու Ուիլյամը կարող են կիսվել իրենց հայրական գաղտնիքներով:
Բրիտանական ԶԼՄ-ները պնդում են, որ այս 2 կանայք լավ ընկերուհիներ են դարձել և սկսել են առավել հաճախ հանդիպել միմյանց հետ: Դեռ 2012 թվականից խոսակցություններ էին տարածվում այն մասին, որ Քեյթը նմանակում է Վիկտորիայի ոճը: