Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրվել է ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանի թեկնածությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղարը: Ռաֆայել Երիցյանը եղել է Գեղարքունիքի մարզի դատախազ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը ազատման դիմում էր գրել: Նա Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարում էր 2021 թվականից, մինչ այդ՝ 2018 թվականից նա զբաղեցնում էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը։