Կոտայքում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել գազալցակայանի տարածք. վիրավորները հայրն ու որդիներն են
Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել գազալցակայանի տարածք՝ կոտրելով լիցքավորման սարքն ու փլուզելով պաշտպանիչ բետոնե պատը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայրն ու որդիներն են:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է «Mercedes»-ը մեծ արագությամբ ճանապարհը մշակված ու անցանելի տարածքով հայտնվում բենզալցակայանի տարածքում: