Տիգրան Ավինյանն արձակուրդում է
Երևանի գործակարգավարական խորհրդակցություններն ավանդաբար վարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ բացակայությունների ժամանակ նիստերը չեն կայացել:
Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը «Լուրերին» պարզաբանեց՝ Ավինյանը արձակուրդում է՝ հունվարի 16-27-ն ընկած ժամանակահատվածում:
Իսկ նախկինում գործակարգավարական խորհրդակցությունները, ըստ նրա, այլ մարդիկ չեն վարել էական բովանդակություն չլինելու պատճառով: Այսինքն՝ հանձնարարականների կամ հսկողականների ծավալը եթե քիչ է եղել, նիստեր չեն հրավիրվել: