Երևանում քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
Հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան և աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն է կատարել։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ժամը 14:10-ի սահմաններում մի քաղաքացի մուտք է գործել թանգարան, թանգարանում աշխատող հսկիչ, 52-ամյա Շուշանիկ Գ.-ի և մյուս աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել՝ ասելով որ նրանց կվերացնի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ ըստ թանգարանի աշխատակիցների՝ այդ քաղաքացին հոգեկան առողջության հետ խնդիրներ է ունեցել։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են թանգարան ներխուժած քաղաքացու ինքնությունը։